Կրասնոդարի երկրամասում ավտոբուսի վթարի զոհերի թիվը հասել է 19-ի. հայ վարորդը ձերբակալված է (տեսանյութ)
Հիվանդանոցում մահացել է Կրասնոդարի երկրամասում բանվորներ տեղափոխող ավտոբուսի վթարի հետևանքով վիրավորներից մեկը, այսպիսով՝ զոհերի թիվը հասել է 19-ի: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով երկրամասի արտակարգ ծառայություններում աղբյուրի:
«Սև ծովի ավազան ավտոբուսի ընկնելու հետևանքով զոհվել է 19 մարդ, վիրավորներից մեկը մահացել է բուժհաստատությունում։ Հիվանդանոցում է մնում 19 մարդ»,- ասել է գործակալության զրուցակիցը:
ՌԴ Կրասնոդարի երկրամասում տեղի ունեցած վթարի պատճառն, ինչպես հաղորդվում է, ավտոբուսի արգելակների անսարքությունն է եղել:
Ինչպես հայտնել է Ռուսաստանի քննչական կոմիտեն, դատարանը կալանավորել է շուռ եկած ավտոբուսի վարորդ Կարապետ Միքայելյանին, ինչպես նաև անհատ ձեռներեց Յուրի Վեչերաձեին: Հարուցվել է քրեական գործ՝ «Տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտման» և «Անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայությունների տրամադրման» մասին հոդվածներով:
Հիշեցնենք, որ պատահարը տեղի է ունեցել օգոստոսի 25-ին՝ տեղի ժամանակով ժամը 8:20-ին, Կրասնոդարի երկրամասի Տեմրյուկի շրջանում: Փոխադրամիջոցում եղել են «Таманьнефтегаз» ընկերության բանվորները: Ավտոբուսը կամրջի վրայից ընկել է ջուրը: Ավտոբուսում եղել է մոտ 50 մարդ:


















































Պաշտոնանկություն՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ
70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
ՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի հերթական նիստ 16.09.2026
Ֆուտզալ․ Մոլդովա-Հայաստան հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի
Գրունիսը մահացել է՝ «կատարելով իր պարտքը»
Հայաստանի Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Վեներա մոլորակը լավ տեսանելի կլինի առավոտյան երկնքում
Որքա՞ն զբոսաշրջիկ է օգոստոսին այցելել Հայաստան
«Մեղրատոն 2026». փեթակն ու արհեստական բանականությունը՝ Երևանի «Երազ» այգում