Թուրք մոդելը գնդակահարել է հայտնի թուրք հաղորդավարին ու նույն զենքով ինքնասպան եղել
Ստամբուլի Բեշիկթաշ շրջանի հայտնի հյուրանոցներից մեկում այս գիշեր սպանվել է հայտնի թուրք հաղորդավար Վաթան Շաշմազը, գրում է թուրքական «Սաբահ» պարբերականը:
43-ամյա հեռուստաաստղի անշնչացած մարմինը գտել են հյուրանոցային համարում:
Լրատվամիջոցները հայտնում են, որ նրա վրա կրակել է 55-ամյա նախկին մոդել Ֆիլիզ Աքերը, ով 4 անգամ Շաշմազի ուղղությամբ փամփուշտ արձակելուց հետո նույն զենքով ինքնասպան է եղել:
Թուրքիան ցնցած սպանությունը տեղի է ունեցել այս գիշեր. հայտնի մոդել Աքերը, ով տարիներ առաջ ԱՄՆ էր տեղափոխվել, ամիսներ առաջ վերադարձել էր Ստամբուլ ու տեղավորվել ստամբուլյան հյուրանոցներից մեկում:
Դեպքի օրն ուշ երեկոյան նախկին մոդելն ընթրելիս է եղել, այնուհետև զանգ ստացել, որից հետո արագ բարձրացել իր սենյակ: Երկար ժամանակ մորաքրոջից լուր չստացած տղան դիմել է անվտանգության աշխատակիցներին, որոնք էլ կոտրելով սենյակի դուռը՝ այնտեղ հայտնաբերել են Շաշմազի և Աքերի արյունոտ մարմինները:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ