ԱՄՆ-ն կշարունակի Հյուսիսային Կորեայի նկատմամբ խաղաղ ճնշման քաղաքականությունը. Թիլերսոն
ԱՄՆ-ն կշարունակի Հյուսիսային Կորեայի նկատմամբ խաղաղ ճնշման քաղաքականությունը: Fox News-ին այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը՝ հավելելով, որ Հյուսիսային Կորեայի նկատմամբ ճնշում գործադրվելու է դաշնակիցների եւ Չինաստանի հետ համագործակցությամբ:
Թիլերսոնը նշել է, որ «խաղաղ ճնշումն» անհրաժեշտ է՝ հասկանալու համար, արդյո՞ք «Փհենյանը կկարողանա բանակցությունների սեղանի շուրջ նստել», հաղորդում է Իզվեստիան:
Հիշեցնենք, որ Հյուսիսային Կորեան օգոստոսի 26-ի առավոտյան հերթական հրթիռներն է արձակել: Ամերիկացի զինվորականները կարծում են, որ փոքր հեռահարության երեք հրթիռ է արձակվել: Հուլիսին Հյուսիսային Կորեան երկու անգամ բալիստիկ հրթիռ է փորձարկել, ինչն արժանացել է ԱՄՆ-ի, Ճապոնիայի եւ Հարավային Կորեայի արձագանքին: Կոնֆլիկտային իրադրությունը հանգեցրել է նրան, որ Հյուսիսային Կորեայի իշխանությունները սպառնացել են հարված հասցնել ամերիկյան Գուամ կղզուն:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ