Ադրբեջանում զինապահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով փակվել է Բաքու - ՌԴ սահման մայրուղին
Ադրբեջանի Խիզիի շրջանի Գիլյազի բնակավայրում N զորամասում գտնվող զինամթերքի պահեստում որոտացած պայթյունի հետևանքով փակվել է «Բաքու – ՌԴ սահման» մայրուղին: Այս մասին հայտնում է Mk.ru կայքը:
«Պայթյունի հետևանքով փակվել է «Բաքու – ՌԴ սահման» մայրուղին: Դեպքի վայրում հրդեհի մարման աշխատանքներ են իրականացվում», - հայտնում է oxu.az պորտալը՝ հղում անելով ականատեսներին:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի Խիզիի շրջանի Գիլյազի բնակավայրում N զորամասում գտնվող զինամթերքի պահեստում պայթյուն է որոտացել:
Երկրի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ արտակարգ դեպքի հետևանքով վիրավորվել է մի քանի մարդ, սակայն բժշկական ծառայությունները չեն կարողանում նրանց մոտենալ:
Դրանից բացի, միջադեպի հետևանքով հոսպիտալացվել է վեց վիրավոր:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ