Ահաբեկիչները կարող են 5 րոպեում մուտք գործել Մեծ Բրիտանիայի խորհրդարանի շենք
Բրիտանական ոստիկանության գաղտնի ստուգումը ցույց է տվել, որ ահաբեկիչները կարող են երկրի խորհրդարանի շենք մուտք գործել 5 րոպեի ընթացքում եւ հարձակվել պատգամավորների վրա։ Այս մասին գրում է The Sunday Telegraph թերթը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ երեք աղբյուր։
Պարբերականի տեղեկություններով, ահաբեկչության իմիտացիայի հատուկ գործողությունը տեղի է ունեցել գիշերը, երբ պատգամավորները գտնվել են արձակուրդում եւ հնարավորինս տեղյակ չեն եղել նման գործողության մասին։
Իրավապահ մարմինների աշխատակիցները, խաղալով ահաբեկչի դեր, օգտագործել են նավակ, որով հասել են խորհրդարանի շենքին, որից հետո առանց հատուկ դժվարությունների մտել են Համայնքների Պալատի շենք։
Դրանից հետո իրավապահներն առաջարկել են գետի վրա խոչընդոտներ տեղադրել, որոնք թույլ չեն տա նավակներին մոտենալ խորհրդարանի շենքին։
Նշվում է, որ այս փորձը կատարվել է Լոնդոնի կառավարական շրջանում՝ Վեսթմիսթերում, տեղի ունեցած ահաբեկչական հարձակումից 5 ամիս հետո։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ