Ֆրանսիայում անառակ կատուն տուն է վերադարձել անհետանալուց 9 տարի անց
Ֆրանսիայում 2008 թվականին կորած Կալինու մականունով սպիտակ կատուն վերադարձել է իր տիրուհի Աննի եւ նրա դուստր Ժյուլեթի մոտ: Le Parisien պարբերականը հայտնում է, որ օգոստոսի 16-ին կինը նրան հայտնաբերել է տան բակում նստած եւ սկզբում աչքերին չի հավատացել: Այն, որ կատուն հենց Կալինուն է, ապացուցվում է կենդանու մարմնի վրա եղած այն նույն նշաններով, ինչպիսիք կային կորած ձեռնասունի վրա:
«Մենք երբեք չենք իմանա, թե նրա հետ ինչ է պատահել, բայց նա հիմա մեզ հետ է,- ասել է Աննը՝ պատմելով նորությանը տեղեկացած դստեր արձագանքի մասին: -Նա արձակուրդում էր, երբ զանգահարեցի նրան, նա անընդհատ կրկնում էր. «Անհավանական է, անհավանական է»:
«Սա տարեդարձիս օրը ամենալավ նվերն էր, որի մասին կարող էի միայն երազել»,- նշել է Ժյուլեթը: Կատվի վերադառնալուց 2 օր առաջ նա 17 տարեկան է դարձել:
Տերերի խոսքով՝ Կալինուն ամենեւին չի փոխվել:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ