Շվեյցարիայում սողանքի հետեւանքով 8 մարդ անհետ կորել է
Շվեյցարիայի հարավ-արեւելքում սողանքի հետեւանքով անհետ կորել է 8 մարդ, հայտնում է BFMTV-ն:
Նախնական գնահատականներով՝ փլուզված ապարի ծավալը կազմում է 4 մլն խորանարդ մետր: Հիմնական հարվածը ստացել է Բոնդո գյուղը, որտեղից մոտ 200 բնակիչների տարհանել են: Փրկարարաները որոնում են կորածներին:

















































