Թուրքերն ու ադրբեջանցիները վիճել են կրոնական հողի վրա. թուրք լրագրողի գրառումը սկանդալի պատճառ է դարձել
Թուրք լրագրող Ադեմ Օզքյոսեն, ով հայտնի է Սիրիայի տարածքում գործող «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորմանը մոտ աղբյուրներից Թուրքիայի պետական TRT հեռուստաալիքին ու իշխանամետ Anadolu գործակալությանը լուրերի փոխանցմամբ, Twitter-ի իր էջում քննադատել է Ադրբեջանին՝ մզկիթներից մահմեդական ազանի (աղոթքի կանչը) ձայնի չլսվելու պատճառով:
Բաքվից մեկնելուց առաջ թուրք լրագրողն իր դժգոհությունն է հայտնել սոցցանցի էջում հրապարակված նկարին կից:
«Ահա և Ադրբեջանին հրաժեշտ տալու պահը եկավ: Շատ մեծ ցավ է երկու շաբաթ շարունակ չլսել ազանի ձայնը՝ գտնվելով մի երկրում, որտեղ բնակչության 90 տոկոսը մահմեդական է համարվում: Այնքա՛ն եմ կարոտել ազանը», - գրել է Օզքյոսեն:
Դրան ի պատասխան սոցցանցի հազարավոր ադրբեջանցի օգտատերեր իրենց բողոքն են հայտնել լրագրողի խոսքերի դեմ: Իսկ ադրբեջանցի երիտասարդ աղջկա պատասխան «թվիթը» հավանությունների ու կիսման ռեկորդներ է սահմանել:
«Ամենաշատ ահաբեկչությունը ձեզ մոտ է: Ամենաշատ մանկապղծությունը ձեզ մոտ է: Ամեն օր յուրաքանչյուր 5 կանանցից 3-ը բռնության է ենթարկվում Թուրքիայում: Հաա, բայց փառք Ալլահին՝ ազանը կարդացվում է, հոգիներդ հանգիստ է, չէ՞», - գրել է վրդովված ադրբեջանուհին:
Նշենք, որ ադրբեջանցիների և թուրքերի միջև կրոնական հողի վրա փոխադարձ քննադատություններն ու վեճերը հաճախ ծագում են իսլամի երկու տարբեր ուղղություններին հարելու պատճառով. Թուրքիայի պետական կրոնը մահմեդականության սուննի ուղղությունն է, մինչդեռ Ադրբեջանի բնակիչների մի մասը շիա մահմեդական է: Շիա և սուննի մահմեդականների միջև դարավոր պատերազմներն ու ատելությունն այսօր էլ շարունակում է կոտորածների ու արյունալի բախումների պատճառ դառնալ հատկապես Սիրիայում, Լիբանանում, Իրանում, Իրաքում և այլ երկրներում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ