Տղամարդուն դուր չեն եկել կնոջ ընկերուհու խորհուրդները եւ նա դանակի 24 հարված է հասցրել
Վորոնեժի շրջանի բնակիչը դաժանաբար է վարվել կնոջ ընկերուհու հետ: Ինչպես հաղորդում է ոստիկանությունը, 57-ամյա տղամարդը 54-ամյա կնոջը դանակի 24 հարված է հասցրել:
Տղամարդը ձերբակալվել է եւ ոստիկանությունում պատմել է, որ ինքը, կինը եւ կնոջ ընկերուհին իրենց տանը նշում էին իր տարեդարձը: Ինչ որ պահի հյուրը սկսել է տանտիրոջը քննադատել, ինչը դուր չի եկել տանտիրոջը, եւ նա վերցնելով խոհանոցային դանակը սկսել է հարվածներ հասցնել հյուրին, ընդ որում հարվածներըհասցրել է վզի եւ ձեռքերի շրջանում: Ստացած հարվածներից կինը տեղում մահացել է:
Կատարվում է նախաքննություն:
Top-News.am

















































