Էմանուել Մակրոնը 3 ամսում մոտ 26.000 եվրո է ծախսել դիմահարդարի ծառայությունների համար
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ելիսեյան պալատում անցկացրած 3 ամիսների ընթացքում շուրջ 26.000 եվրո է ծախսել դիմահարդարի ծառայությունների համար, գրում է Closer ամսագիրը:
Լրագրողներն ուսումնասիրել և հայտնաբերել են դիմահարդարման ծառայությունների համար վճարված 10.000 և 16.000 եվրոյի երկու չեք:
Հայտնի է նաև, որ Ֆրանսիայի նախագահի դիմահարդարմամբ զբաղվող Նատաշա Մ. անունով մասնագետն աշխատել է նրա հետ նախընտրական քարոզարշավի ընթացքում և ապահովված կլինի աշխատանքով առաջիկա 5 տարում:
Անցյալ տարի պարզ էր դարձել, որ Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդի վարսահարդարն աշխատել է ամսական 9895 եվրո՝ սկսած 2012թ.-ից: Այն ժամանակ նախկին նախագահը հակազդել էր չափից շատ ծախսերի մասին պնդումներին ու հայտարարել, որ կրճատել է նախագահական պալատի ծախսերը:

















































