Դատավորը հոտից գլխի է ընկել, որ ամբաստանյալի գուլպայի մեջ մարիխուանա կա
Գերմանիայում դատավորը հոտից գլխի է ընկել, որ ամբաստանյալը նիստերի դահլիճ է եկել մարիխուանայի փաթեթով։ Այս մասին հաղորդում է Lenta-ն՝ վկայակոչելով The Local-ը։
Սերբուհան Գ.-ն մեղադրվում է թմրանյութեր պահելու մեջ. մարտին նրան կալանվորել են, երբ գուլպայով կանեփի 14 փաթեթ է տեղափոխել։ Նիստի ժամանակ դատավոր Քորեյ Ֆրոյդենբերգը տարօրիկնակ հոտ է գգացել ու մեղադրյալին հարցրել՝ նրա մոտ թմրանյութեր կա՞ն։ Վերջինը բացասական պատասխան է տվել։
Դատավորը ոստիկաններին խնդրել է խուզարկել Սերբուհանին։ Խուզարկության ընթացքում մեղադրյալի գուլպայում «խոտի» փաթեթ է հայտնաբերվել։ Դատավորը 1.8 հազար եվրո տուգանք է սահմանել։
Ֆրոյդենբերգն ասել է, որ առաջին անգամ չէ, որ հոտից գլխի է ընկնում մարիխուանայի մասին։ 2016 թվականին նա փողոցում մի երիտասարդի ուսապարկից տարօրինակ հոտ է զգացել, ինչի մասին հայտնել է ոստիկաններին։ Վերջիններն էլ հայտնաբերել են մարիխուանան։ Դատավորը հստակեցրել է, որ նախկինում ինքը դատախազ էր եւ թմրահանցագործությունների դեմ պայքարի նախապատրաստական դասընթաց է անցել։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ