Եգիպտոսի ԱԳ նախարարը չեղարկել է Թրամփի փեսայի հետ հանդիպումն՝ առանց պատճառաբանության
Եգիպտոսի արտգործնախարար Սամեհ Շուքրին չեղարկել է ԱՄՆ-ի նախագահի խորհրդական և փեսա Ջարեդ Կուշների հետ հանդիպումը:
Ինչպես հայտնում է DW.com-ը, դա պարզ է դարձել եգիպտացի նախարարի հանդիպումների ժամանակացույցը պատկերող փաստաթղթից, որի պատճենն ուղարկվել է լրագրողներին:
Եգիպտոսի ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարել է, որ Շուքրիի հանդիպումը Դոնալդ Թրամփի խորհրդականի հետ չեղյալ է հայտարարվել, սակայն չի մեկնաբանել չեղարկման պատճառը: Ակնկալվում էր, որ եգիպտացի նախարարը Կուշների գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ պետք է քննարկեր Մերձավոր Արևելքի խաղաղ գործընթացը:
Ավելի ուշ հաղորդում է ստացվել, որ Կուշներին օգոստոսի 23-ին կընդունի Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսին: Դեռևս պարզ չէ, թե արդյոք նրանց հանդիպումը նախատեսված է եղե, թե այն նշանակվել է նախարարի հետ չկայացած հանդիպման ֆոնին:

















































