Ռուսաստանը մարել է ԽՍՀՄ-ի վերջին արտաքին պարտքը
Ռուսաստանը մարել է Բոսնիա և Հերցեգովինայի առաջ ԽՍՀՄ պարտավորությունների գծով պարտքը: Այդ մասին հայտնում է lenta.ru-ն՝ վկայակոչելով ՌԴ ֆինանսների նախարարության մամուլի ծառայությանը:
Բոսնիա և Հերցեգովինան դարձել է ԽՍՀՄ-ի վերջին վարկատու պետությունը, որի առաջ պարտավորությունները չկարգավորված էին մնում, նշվում է հաղորդագրությունում:
Օգոստոսի 8-ին Ռուսաստանը մարել է 125,2 միլիոն դոլարի չափով պարտքը մեկանգամյա վճարմամբ:
Բոսնիա և Հերցեգովինայի առաջ պետական պարտքն առաջացել է Ռուսաստանի կողմից Հարավսլավիայի Սոցիալիստական Ֆեդերատիվ Հանրապետության հետ առևտրատնտեսական համագործակցության ժամանակ առաջացած ԽՍՀՄ պարտավորությունների հարցով պատասխանատվությունն ընդունելուց հետո:
2006 թվականին Ռուսաստանն ամբողջությամբ մարել է Փարիզյան ակումբին 23,7 միլիարդ դոլարի ԽՍՀՄ-ի պարտքը, 2013 թվականին Մոսկվան Չեխիային է վճարել 3,6 միլիարդ, Չեռնոգորիային՝ 18 միլիոն դոլար և Ֆինլանդիային՝ 30 միլիոն դոլար:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ