Դատավորը ստիպված է եղել ինքնապաշտպանության դիմել ու կրակել
ԱՄՆ Օհայո նահանգում դատավորը ստիպված է եղել դիմել ինքնապաշտպանության ու կրակել նրա վրա հարձակված տղամարդուն, այս մասին գրում է The Washington Post պարբերականը:
Դեպքը տեղի է ունեցել Սթյուբենվիլ քաղաքում՝ դատարանի շենքի դիմաց, երբ դատավոր Ջոսեֆ Բրազիզն ուղևորվում էր աշխատանքի:
Դատավորի ուղղությամբ կրակոց է արձակվել, որին հետևել է Բրազիզի արձակած պատասխան կրակը, նրան նաև օգնության է հասել տեղում աշխատող ոստիկանը: Արդյունքում հանցագործը սպանվել է:
Բրազիզը վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց:
Հանցագործի ինքնությունը ճշտվել է, նա աֆրոամերիկացի Նաթանիել Ռիչմոնդն է, ով ավելի վաղ խնդիրներ է ունեցել օրենքի հետ:
Հայտնի է, որ նրա գործերից մի քանիսը քննել է Բրազիզը, սակայն հստակ չէ, թե ինչն է դրդել տղամարդուն հարձակվել դատավորի վրա:
Լրատվամիջոցներին հայտնի է դարձել, որ հանցագործին սպանած դատավորը փորձառու որսորդ է ու մարզիկ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ