Շունը բակում թաղված 85 հազար դոլար արժողության թմրադեղեր է գտել
ԱՄՆ Օրեգոն նահանգի Մաքմինվիլ քաղաքում ռեթրիվերը տան բակում թաղված հերոինով փաթեթ է գտել , հայտնում է KATU News-ը։
Շան տերերը կարծել են, թե շունը հողի տակ ինչ-որ սրվակ է գտել՝ ապագա սերունդներին հասցեագրված ուղերձով։ Նրանք փոսից հանել են փաթեթն ու նկարահանել այն բացելու պահը։
Հասկանալով, թե ինչ է փաթեթի մեջ՝ ռեթրիվերի տերերը զանգահարել են ոստիկանություն։ Ահազանգով դեպքի վայր ժամանած ոստիկանը պարզել է, որ շունը 425 գրամ հերոին է հայտնաբերել։ Լրատվական պորտալի տվյալներով՝ նման քանակության թմրադեղը մոտ 85 հազար դոլար արժե։
Օկրուգի շերիֆ Թիմ Սվենսոնը շանը շնորհակալագիր է տվել ու նշանակել ոստիկանական շների ջոկատի պատվավոր անդամ, որը զբաղվում է թմրադեղերի որոնումով։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ