Մենք կբուժվենք ու կլինենք առավել հզոր, քան երբևէ. Թրամփը համոզված է, որ բողոքի ակցիաները կմիավորեն ԱՄՆ-ն
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ զանգվածային բողոքի ակցիաները կարող են միավորել ամերիկացի ժողովրդին և «պառակտված երկիրը»: Այս մասին նա գրել է Twitter-ի իր պաշտոնական էջում:
«Մեր հզոր երկիրը տասնամյակներ շարունակ մնում է պառակտված վիճակում: Երբեմն պետք է բողոք՝ հանուն բուժման, և մենք կբուժվենք ու կլինենք առավել հզոր, քան երբևէ», - գրել է Թրամփը:
Բացի այդ՝ Թրամփը նաև ողջունել է Բոստոնում բողոքի երթի դուրս եկած ամերիկացիներին: Նա նշել է, որ ցանկանում է ծափահարել այն ԱՄՆ քաղաքացիներին, որոնք փողոցներ են դուրս եկել ատելության ու անհանդուրժողականության դեմ:
Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ ամերիկյան Շարլոտսվիլ քաղաքում ազգայնականների երթի ժամանակ ոստիկանության հետ բախումների արդյունքում մահացել էր մեկ մարդ: Իսկ ահա նախօրեին Բոստոն քաղաքում ռասիզմի դեմ բողոքի ակցիային մասնակցել է ավելի քան 40 000 մարդ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ