Երբեմն պետք է Էրդողանին շատ լուրջ չընդունել. Գերմանիայի ԱԳՆ
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելը գերմանական DW հեռուստառադիոընկերթյանը տված հարցազրույցում, խոսելով Թուրքիայում կալանավորված Գերմանիայի քաղաքացի հանդիսացող լրագրող Դենիզ Յուջելի մասին, նշել է, որ այդ հարցում Թուրքիայի վրա ճնշում գործադրելու համար Գերմանիան ունի դիվանագիտական և տնտեսական համապատասխան լծակներ:
Ինչպես գրում է DW-ի թուրքական ծառայությունը, Գաբրիելը Դենիզ Յուջելին համարել է Թուրքիայում գտնվող պատանդ:
Ինչ վերաբերում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ Գերմանիայի ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ Գերմանիան որոշել է այսուհետ «շատ լուրջ չընդունել» նրան:
«Մենք երկար ժամանակ նրա հարցում աշխատում էինք տրամաբանական դիրքորոշում դրսևորել: Սակայն երբեմն պետք է նրան շատ լուրջ չընդունել», - եզրափակել է Գաբրիելը:
Հիշեցնենք, որ Բեռլինի և Անկարայի միջև հարաբերությունները սրվել են վերջերս Ստամբուլում գերմանական պարբերականի թուրք լրագրող Դենիզ Յուջելի ձերբակալությունից ու կալանավորումից հետո: Նա թուրքական իշխանությունների կողմից կասկածվում է «ահաբեկչական կազմակերպությանը հարելու, տվյալների անօրինական օգտագործման, ահաբեկչության քարոզչության համար»: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պահանջել է Անկարայից ազատ արձակել Յուջելին։
Իր հերթին, Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ Յուջելի արտահանձնումը հնարավոր չի լինի, քանի դեռ ինքը նախագահի պաշտոնում է:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ