ՌԴ Արդարադատության նախարարությունը «Եհովայի վկաներ»-ին ներառել է արգելված կազմակերպությունների ցանկում
Ռուսաստանի արդարադատության նախարարությունը «Եհովայի վկաներ»-ին ներառել է երկրում արգելված կազմակերպություննեի ցանկում, որոնց վերաբերյալ ծայրահեղականության պատճառով լուծարման կամ գործունեությունն արգելելու որոշում է կայացվել։ Այս մասին հաղորդում է RT-ն՝ վկայակոչելով գերատեսչության մամուլի ծառայությունը։
«Ռուսաստանի արդարադատության նախարարությունը հասարակական միավորումների կամ կրոնական կազմակերպությունների ցանկում, որոնց նկատմամբ դատարանը լուծարման կամ գործունեության արգելքի որոշում է կայացրել, ներառել է «Ռուսաստանում Եհովայի վկաների կառավարման կենտրոն» կրոնական կազմակերպությանը եւ նրա կառույցում ներառված 395 տեղի կրոնական կազմակերպություններին»,-ասվում է գերատեսչության կայքում։
Մարտի 23-ին արդարադատության նախարարությունը կարգադրել է դադարեցնել «Եհովայի վկաներ»-ի գլխավոր մասնաճյուղի գործունեությունը։
Ավելի ուշ Ռուսաստանի գերագույն դատարանը կազմակերպության աշխատանքը ծայրահեղական ճանաչեց եւ երկրի տարածքում արգելեց նրա գործունեությունը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ