Խանդոտ ադրբեջանցին սպանել է հային
Սախալինի մարզի ոստիկանություն հաղորդագրություն է ստացվել, համաձայն որի՝ շտապօգնության բրիգադի բժիշկները տնամերձ տարածքում արձանագրել են Հայաստանի Հանրապետության 51-ամյա քաղաքացու մահը։
Դատաբժշկական փորձաքննության համաձայն՝ տղամարդը մահացել է սրտի հեմոտամպոնադայից, կրծքավանդակին փակ բութ վնասվածքից, որի հետեւանքով ճեղքվել է սրտի աջ փորոքը։
Հանցագործության մեղադրանքով ձերբակալվել է Ադրբեջանի 37-ամյա քաղաքացին։
Հետաքննության տարբերակով՝ զոհը ավելի քան 22 տարի է ապրում էր մարզկենտրոնի բնակչուհու հետ, նրանք երկու երեխա էին դաստիարակում։ Թմրանյութի ապօրինի շրջանառության համար տղամարդը որոշ ժամանակ եղել է ուղղիչ հաստատություններում։ Այս տարվա մարտին բանտից դուրս գալուց հետո նա իմացել է, որ իր կողակիցն ապրում է մեկ այլ տղամարդու հետ։ Կնոջ խնդրանքով նա հեռացել է, սակայն շարունակել նրան զանգահարել եւ այցելել։ Օգոստոսի 15-ին զոհը հյուրընկալվել է Նովոտրոիցկում՝ իրենց ծանոթների տանը։ Կասկածյալը, իմանալով այդ մասին, ընկերների հետ այնտեղ է ժամանել եւ տղամարդուն կանչել զրուցելու։ Վերջինը տնից դուրս է եկել եւս մեկ հյուրի հետ։ Իսկ այնտեղ ժամանած տղամարդիկ նրանց ձեռքերով ու ոտքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել։ Տղամարդկանց ծեծի են ենթարկել մինչեւ ականատեսների միջամտելը։ Դրանից հետո կասկածյալն ընկերների հետ հեռացել է։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ