Բրիտանացի գործարարը Լոնդոնի փոխարեն սխալմամբ մեկնել է Լաս Վեգաս
Բրիտանացի գործարար Սեմյուել Յանկովսկին Լոնդոնի փոխարեն սխալմամբ մեկնել է Լաս Վեգաս, գրում է The Daily Mail-ը:
Գերմանիայի Քյոլն քաղաքում գործնական հանդիպումից հետո նա պետք է վերադառնար հայրենիք։ 29-ամյա գործարարը պնդում է, որ Eurowings բյուջետային ավիաընկերության աշխատակիցները երեք անգամ ստուգել են նրա վայրէջքի կտրոնը, սակայն որևէ զգուշացում չեն հղել:
Դրանից հետո գործարարը նստել է ինքնաթիռ և քնով անցել, իսկ արթնանալուն պես նկատել է ինքնաթիռում տեղակայված էկրանի վրա, որ իրենք ուղևորվում են ԱՄՆ:
Նրա խոսքով՝ Լաս Վեգաս վայրէջք կատարելուն պես իմիգրացիոն ծառայության աշխատակիցները խուզարկել են նրան և սպառնացել ձերբակալել:
Ավելի ուշ Յանկովսկին նույն ավիաընկերության չվերթով վերադարձել է Գերմանիա, իսկ հետագա չվերթների հարցում նրան մերժել են: Նա ստիպված է եղել ավտոբուսով և գնացքով մեկնել Շտուտգարտ, իսկ այդտեղից ինքնաթիռով հասնել Լոնդոն: Արդյունքում այս ճանապարհորդության վրա բրիտանացին ծախսել է 3 օր և հավելյալ 878 եվրո:
Eurowings ավիաընկերությունն, իր հերթին, հայտարարել է, որ միջադեպի համար մեղավոր են Քյոլնի օդանավակայանի աշխատակիցները:



















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ