Հայուհուն արտաքսել են Նիդերլանդներից, իսկ նրա երեխաները թաքնվել են երկրում
Երկու երեխաներ են թաքնվել Նիդերլանդներում այն բանից հետո, երբ նրանց հայուհի մորն արտաքսել են երկրից։
Արմինե Համբարձումյանին՝ 11-ամյա Լիլիի ու 12-ամյա Հովիկի մորը, անցած շաբաթ փախստականների կենտրոնից տարել են օդանավակայան, օդանավով ուղարկել Փարիզ, որտեղից նա մեկ այլ օդանավով Երեւան է ուղեւորվելու, հայտնում է dutchnews.nl-ը։
Defence for Children կազմակերպությունից հայտնել են, որ իրենք երբեք նախկինում նման իրավիճակի չեն բախվել, երբ մորն արտաքսում են, իսկ երեխաները մնում են Նիդերլանդներում։ Երեխաները Ռուսաստանում են ծնվել ու երբեք Հայաստան չեն այցելել։ Երբ նրանց մորը փախստականների կենտրոնից տարել են, երեխաներն այնտեղ չեն եղել։ Ավելին, կինը հրաժարվել է ասել, թե որտեղ են նրանք։
Հաագայի դատարանը մինչ այդ վճռել էր, որ ընտանիքը պետք է արտաքսվի, քանի որ երեխաները չեն համապատասխանում 2012-ին հեռացող կառավարության կողմից ներկայացված համաներման պահանջներին։ Այդ պահանջներին համապատասխանելու համար երեխաները պետք է ինտեգրված լինեին։ Դատարանում նաեւ նշել էին, որ մայրն է մեղավոր, որ երեխաները նրա հետ չեն եղել։
Սակայն անցած ուրբաթ Լիլիի ու Հովիկի ընկերները դիմել են արդարադատության նախարար Կլաաս Դիյխոֆին ՝ խնդրելով նրանց վրա նույնպես տարածել համաներումը։ Նրանք նշել են, որ Լիլիին ու Հովիկին պետք է թույլատրվի մնալ երկրում, մինչ շարունակվում են երեխաների համար համաներման մասին նոր օրենքների շուրջ բանակցությունները։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ