Բրիտանական ավիաընկերությունը կոչ է անում կրճատել ոգելից խմիչքի վաճառքը միջադեպերի կտրուկ աճի պատճառով
Ryanair ավիաընկերությունը կոչ է անում բրիտանական օդանավակայաններին կրճատել ոգելից խմիչքի վաճառքը՝ ուղեւորների անվերահսկելի վարքագծի հետ կապված միջադեպերի կտրուկ աճի պատճառով, հայտնում է AP-ն։
Բյուջետային ավիաընկերությունը հանդես է եկել հայտարարությամբ ու կոչ է արել արգելել ոգելից խմիչքի վաճառքը մինչեւ առավոտյան ժամը 10-ը ու սահմանափակել բարերում ու ռեստորաններում պատվիրվող ըմպելիքների քանակը։
Ավիաընկերությունը ներկայացրել է քաղավիացիայի վիճակագրությունը, որը ցույց է տալիս 2012-2016 թթ․ միջադեպերի թվի 60 տոկոսի աճ, հայտնելով, որ դեպքերի մեծ մասում դեր է կատարել ոգելիցի գործածումը։ Ավիաընկերությունում անարդար են համարում, որ «օդանավակայանները եկամուտ են ստանում ուղեւորներին անսահմանափակ քանակության խմիչքի վաճառքից, մինչ ավիաընկերությունները հետո ստիպված են լինում բախվել դրա հետեւանքներին»։ Ավիաընկերությունը հայտնել է, որ քայլեր է ձեռնարկել իր չվերթների ժամանակ կործանարար վարքագծի դեպքերի կանխման համար։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ