Կորեական թերակզու շուրջ իրավիճակի սրացումը կարող է համաշխարհային պատերազմի հանգեցնել․ Զախարովա
Կորեական թերակզու շուրջ իրավիճակի սրացումը կարող է համաշխարհային պատերազմի հանգեցնել։ Լատվիական Baltkom ռադիոկայանի եթերում այս մասին հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք արդեն խոսել ենք այն մասին, որ իրավիճակը սահմանային է։ Բայցեւայնպես, մենք լսում ենք եւ Փհենյանի հռետորաբանությունը, եւ Վաշինգթոնի ամենօրյա հայտարարությունները։ Պարադոքսն այն է, որ դրանք նույնն են։ Երկու կողմից էլ ուղղակի ահաբեկում է ընթանում՝ ուժի կիրառման սպառնալիքով․․․ Այնպիսի տպավորություն է, որ Փհենյանի այդ բոլոր հայտարարությունները անգելերեն են թարգմանվում ու հնչեցվում ԱՄՆ բարձրաստիճան անձանց կողմից»,- ասել է նա, փոխանցել է ՌԻԱ Նովոստին։
Նա շեշտել է, որ հնարավոր պատերազմի դեպքում բազմաթիվ խաղաղ բնակիչներ կզոհվեն։ «Եթե այդ սցենարը կիրառվի՝ ապա տեղի կունանա համաշխարհային մասշտաբի աղետ՝ միջազգային իրավունքի համատարած շրջանցումով, որի մասին վերջին տարիներին այդքան հոգ էր տանում հենց Վաշինգթոնը, ծավալելով պատժամիոջցային պատերազմներ․․․Խոսքն այն մասին է, որ կարող են զոհվել տասնյակ, հարյուր հազարավոր խաղաղ բնակիչներ», -հայտնել է Զախարովան։
Նա նաեւ նշել է բնապահպանական աղետի սպառնալիքը։ «Խոսքը թերակղզու մասին է, որը օվկիանոսի ջրերով է ողողվում։ Այնպես որ սպառնալիքը ավելին է քան տարածաշրջանայինը»,- հավելել է նա։
Զախարովայի խոսքով՝ ստեղծվում էտպավորություն, որ ոչ բոլորը գիտեն, թե ինչ սպառնալիք է կրում երկու միջուկային տերությունների հարաբերությունների սրացումը։ «Եթե մարդիկ 2017-ին չեն հասկանում, թե ինչ է միջուկային զենքի սպառնալիքը, որ դա սպառնալիք է ամբողջ աշխարհի համար, այդ դեպքում ինչի՞ մասին ենք մենք խոսում։ Ռուսաստանն ու Չինաստանը նախաձեռնել են ծրագիր՝ այդ ճգնաժամից դուրս գալու համար։ Խոսքը երկկողմանի սառեցման մասին է։ Ամերիկացիներն ու Հարավային ԿՈրեան սառեցնում են իրենց զորավարժությունները, որոնք սադրիչ են, իսկ Հյուսիսային Կորեան սառեցնում է իր փորձարկումները, որոնք դատապարտում է ՄԱԿ-ը»,- պարզաբանել է Զախարովան։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ