Բրիտանացիների 45 տոկոսը ցանկանում է Մեյի վաղաժամ հրաժարականը. հարցում
Independent պարբերականի համար հարցման տվյալներով՝ բրիտանացիների գրեթե կեսը դժգոհ է վարչապետ Թերեզա Մեյի քաղաքականությունից։
Նշվում է, որ հարցվածների գրեթե կեսը կարծում են, որ նա չի կրող իր պաշտոնում մնալ մինչեւ 2022 թվականի ընտրությունները, քանի որ շատերը դժգոհ են նրա քաղաքականությունից։ Հարցվածների միայն 29 տոկոսն է ցանկանում, որ նա պահպանի իշխանությունը, իսկ 45 տոկոսը ցանկանում է նրա վաղաժամ հրաժարականը։
58 տոկոսը նշել են, որ դժգոհ են նրա աշխատանքից։ Նրա աշխատանքից գոհ են 42 տոկոսը:

















































