Բարսելոնայում օդանավակայանի աշխատակիցները 24-ժամանոց գործադուլ են սկսել
Բարսելոնայի Էլ-Պրատ օդանավակայանում ուղևորների և ուղեբեռի ստուգման բաժնի աշխատակիցները երկուշաբթի 24-ժամանոց գործադուլ են սկսել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Գործադուլի կոմիտեն չի համաձայնել տարվա ընթացքում յուրաքանչյուր աշխատակցի համար 200 եվրոյով աշխատավարձի բարձրացման մասին իրենց գործատու Eulen ընկերության և Կատալոնիայի կառավարության առաջարկին: Գործադուլի մասնակիցները, որոնց աշխատավարձերը կազմում է 900-ից 1100 եվրո, պահանջում էին իրենց 15 ամսվա ընթացքում վճարել լրացուցիչ 250-ական եվրո: Կիրակի գործադուլի կոմիտեի 150 մասնակից դեմ է քվեարկել առաջարկին, կողմ է քվեարկել միայն 36 հոգի:
«Բարսելոնայում անհնար է ստանալ ամսական 900 եվրո աշխատավարձ, դա չի բավարարի անգամ բնակարան վարձելու համար»,- հայտարարել է գործադուլի կոմիտեի փաստաբանը:
Գործադուլը սկսվել է անցած շաբաթ:
Մի քանի օր շարունակ ստուգման ծառայության աշխատակիցներն ամեն օր 4 անգամ 1 ժամով դադարեցրել են իրենց աշխատանքը, ինչի հետևանքով օդանավակայանում հերթեր են գոյացել:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ