«Աերոֆլոտ»-ը հայտարարել է Մոսկվայից 20 չվերթի չեղարկման մասին
Ռուսական «Аэрофлот» ավիաընկերությունը հայտարարել է օգոստոսի 14-ին Մոսկվայից 20 չվերթի չեղարկման մասին՝ կապված եղանակային անբարենպաստ պայմանների և, մասնավորապես, ամպրոպի հետ:
Ինչպես փոխանցում է РИА Новости գործակալությունը, բացի այդ, հայտնի է դարձել Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանից դեպի Վարշավա, Արխանգելսկ և Սիկտիվկար չվերթների հետաձգման մասին:
Ավիաընկերությունը տեղեկացրել է, որ չեղարկված չվերթների ուղևորները կկարողանան փոխել իրենց տոմսերն առանց հավելյալ վճարումների կամ ամբողջությամբ ետ ստանալ տոմսի արժեքը:
Գրանցման համար օդանավակայան ժամանած քաղաքացիները կապահովվեն անհրաժեշտ պայմաններով՝ ավիաընկերության չափանիշներին և դաշնային ավիացիոն կանոններին համապատասխան:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ