Փարիզում թալանել են Վրաստանի դեսպանին
Փարիզի արվարձանում թալանել են Ֆրանսիայում Վրաստանի դեսպան Էկա Սիրաձե Դելոնեին. գողերը տարել են նրա պայուսակը, հայտնում է Parisien-ը:
Լրատվամիջոցի հաղորդմամբ՝ դեպքը տեղի է ունեցել ուրբաթ երեկոյան Փարիզից հյուսիս գտնվող Սեն Դենի թաղամասում:
Երկու անհայտ անձինք սքութերով կանգնել են դիվանագետի մեքենայի կողքին, կոտրել ապակին, վերցրել պայուսակը, ինչից հետո անհետացել հանցագործության վայրից:
Դեսպանը միջադեպի հետևանքով չի տուժել: Մի քանի ժամ անց գողացված պայուսակը հայտնաբերել են հարևան Պյերֆիտ Սյուր Սեն արվարձանում:
Թե արդյոք հարձակվողները տեղյակ էին, որ մեքենայում եղել է դեսպանը, անհայտ է մնում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ