Գերմանիայի միգրացիոն գերատեսչությունը չի կարողանում հաղթահարել փախստականների հոսքը
Միգրացիայի եւ փախստականների հարցերով Գերմանիայի դաշնային գերատեսչությունը (BAMF) չի կատարում պարտավորվածությունները, որոնք ստանձնել է երկրի ՆԳՆ-ի հետ համաձայնեցված 2017 թվականի հանձնարարությունների ծրագրի շրջանակում։ Այս մասին հաղորդում են Die Nürnberger Nachrichten եւ Die Welt պարբերականները։
Այսպես, ապաստան տրամադրելու խնդրանքով դիմումների թիվը, որոնք տրվել են նաեւ 2016 թվականի վերջին, մինչեւ այս տարվա հունիս պետք է կրճատվեր՝ հասնելով 79 հազարի։ Սակայն հունիսի վերջի դրությամբ նման դիմումները, որոնց շուրջ դեռ համապատասխան որոշումներ չեն կայացրել, գերազանցել է 97 հազարը։ Հուլիսին այդ թիվը հասել է 81 հազարի, սակայն դա դեռ անհրաժեշտ սահմանը չէ։
Ստանձնած պարտավորվածությունները չի հաջողվել կատարել նաեւ դիմումների քննարկման ժամկետների հետ կապված։ BAMF-ում նախատեսում էին, որ 2017 թվականին դրանց քննարկման ժամկետը միջինում կկրճատվի 6 ամսից մի փոքր քիչ ժամանակահատվածով։ Սակայն հունիսի վերջին գերատեսչությունը մեկ դիմումը քննարկելու վրա շուրջ 11 ամիս է ծախսել։ 2017 թվականի հունվարի մեկից հետո տրված դիմումների գործերը համեմատաբար ավելի լավ են ընթանում։ Դրանք պետք է քննարկեին առավելագույնը 3 ամսում, սակայն քննարկվել են 1․7 ամսում։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ