Սպիտակ տունը հնարավոր է համարել ԱՄՆ-ում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսարանի փակումը
Վաշինգտոնն ամենայն լրջությամբ է դիտարկում ամերիկյան դիվանագիտական անձնակազմի ու սեփականության նկատմամբ Մոսկվայի գործողությունները, դրանք համարում է ոչ համարժեք ու դիտարկում է պատասխանելու բոլոր տարբերակները, այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչը։
«Մենք ամենայն լրջությամբ ենք ընկալել Մոսկվայի չարդարացված միջոցառումները մեր անձնակազմի ու դիվանագիտական սեփականության դեմ, մենք դիտարկում ենք պատասխանների մեր տարբերակները»,- ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, արդյոք դիտարկվում է ԱՄՆ-ում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսարաններից մեկի փակումը՝ որպես պատասխան Մոսկվայի գործողություններին։
Ավելի վաղ «Կոմերսանտ» թերթը, վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները, գրել էր, որ ԱՄՆ իշխանությունները կարող են Ռուսաստանից պահանջել փակել ԱՄՆ տարածքում իրենց գլխավոր հյուպատոսարաններից մեկը, առանց մանրամասնելու, թե որ դիվանագիտական առաքելության մասին է խոսքը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ