Ավելի քան 600 հազար սիրիացի փախստականներ են այս տարի իրենց տներ վերադարձել
Սիրիայում ավելի քան 600 հազար տեղահանված մարդիկ վերադարձել են իրենց տներ այս տարվա առաջին յոթ ամիսներին, հայտնում է Միգրացիայի հարցերով միջազգային կազմակերպությունը (IOM), փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Կազմակերպության տվյալներով, այս տարի տուն վերադարձած սիրիացիների թիվը մոտ է 2016-ին վերադարձածների թվին։ Այդուհանդերձ, նոր տեղահանված անձանց թիվը զգալիորեն գերազանցում է տուն վերադարձածների թիվը, հայտնում է IOM-ը։
602 հազար 759 տեղահանված անձանց մոտ 67 տոկոսը վերադարձել է Հալեպ նահանգ, որտեղ խաղաղ կյանքի վերականգնման գործընթացը հնարավոր է դարձել այն բանից հետո, երբ սիրիական բանակը գրեթե ամբողջությամբ ազատագրել է նահանգը ԻՊ խմբավորումից։
Հունվար- հուլիս ամիսներին վերադարձածների մեծ մասը Սիրիան չէր լքել, եւս 16 տոկոսը վերադարձել է Թուրքիայից, Լիբանանից, Հորդանանից ու Իրաքից։
Ընդամենը այս պահի դրությամբ Սիրիայում է գտնվում ավելի քան վեց միլիոն տեղահանված անձ, հայտնում է IOM-ը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ