Մոսկվայում անչափահաս հանցագործների խումբ է կալանավորվել
Երեք անչափահասներ են կալանավորվել Մոսկվայում՝ բնակիչների վրա հարձակումների շարքի պատճառով։ Քննիչների տվյալներով՝ «մանկական հանցախումբը» ծեծի է ենթարկել քաղաքացիների եւ նրանցից գումար հափշտակել, փոխանցում է RG-ն։
Ոստիկանությունում հայտնել են, որ առաջին հանցագործությունը գործվել է հուլիսի 29-ին։ Այդ օրը դեռահասները դաժանաբար ծեծել են 34–ամյա տղամարդուն, խլել նրա բանկային քարտն ու դրանից հանել 16 հազար ռուբլի։ Երկրորդ հանցագործությունը տեղի է ունեցել օգոստոսի 2–ին։ Հանցագործները ծեծի են ենթարկել 22-ամյա տղամարդուն։ Վերջինը լուրջ վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել։
Քրեական գործ է հարուցվել։ Նշվում է, որ երեք դեռահասից բացի հարձակումներին եւս երկու 18-ամյա երիտասարդ է մասնակցել։ Այսօր հինգն էլ դատարանի առջեւ կկանգնեն։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ