Պենտագոն․ Հյուսիսային Կորեան պետք է դադարեցնի այն գործողությունները, որոնք կարող են «հանգեցնել վարչակազմի վախճանին»
Հյուսիսային Կորեան պետք է դադարեցնի այն գործողությունները, որոնք կարող են հանգեցնել «վարչակազմի վախճանին» ու հրաժարվի միջուկային զենքից։ Այս մասին Պենտագոնի ղեկավար Ջիմ Մաթթիսն է հայտնել, փոխանցում է Reuters-ը։
Նրա խոսքով, ԿԺԴՀ-ն պետք է դադարեցնի ինքնամեկուսացումն ու հրաժարվի միջուկային զենքի ստեղծման իր ձգտումներից։ «ԿԺԴՀ-ն պետք է դադարեցնի այնպիսի գործողությունները, որոնք կհանգեցնեն նրա վարչակազմի վախճանին ու ժողովրդի ոչնչացմանը»,- ասել է Մաթթիսը։
Նա նշել է, որ «ԿԺԴՀ –ի գործողությունները հաղթահարվելու են մեր գործողություններով, ու նա պարտվելու է սպառազինությունների մրցավազքում կամ հակամարտությունում, որը նախաձեռնում է»։ Մաթթիսը նշել է , որ Պետդեպարտամենտը դիվանագիտական ջանքեր է գործադրում հարցի լուծման համար, իսկ ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները ունեն Երկրի «ամենաճշգրիտ ու հուսալի պաշտպանական ու հարձակողական հնարավորությունները»։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ