ԱՄՆ-ի միջուկային զինանոցը ներկայում ավելի ուժեղ եւ հզոր է, քան երբեւէ. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ի միջուկային զինանոցը ներկայում հզոր է ավելի, քան երբեւէ: Այս մասին նա գրել է Twitter-ի իր էջում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Նախագահի պաշտոնում իմ առաջին հրամանագիրը վերաբերել է միջուկային զինանոցի թարմացմանն ու արդիականացմանը: Հիմա այն շատ ավելի ուժեղ եւ հզոր է, քան երբեւէ»,- նշել է Թրամփը:
Խաղաղության խնդիրների հետազոտության Ստոքհոլմի միջազգային ինստիտուտի զեկույցի համաձայն՝ ԱՄՆ-ն 6.8 հազար մարտագլխիկ ունի (1.8 հազարը՝ տեղակայված, 2.2 հազարը՝ պահեստներում, Ռուսաստանը՝ 7 հազար (1.95 հազար եւ 2.35 հազար համապատասխանաբար), Մեծ Բրիտանիան՝ 215 (120 եւ 95), Ֆրանսիան՝ 300 (280 եւ 10), Չինաստանը՝ 270 (բոլորը՝ պահեստում), Հնդկաստանը՝ 100-130 (բոլորը՝ պահեստում), Պակիստանը՝ 100-140 (բոլորը՝ պահեստում), Իսրայելը՝ 80 (բոլորը՝ պահեստում):
Զեկույցում նշվում է, որ Հյուսիսային Կորեան, ենթադրաբար, 10-20 միջուկային մարտագլխիկ ունի:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ