Մեքսիկայի կարիբյան ափին տագնապ է հայտարարվել
Մեքսիկայի Կինտանա- Ռոո նահանգում տագնապի դեղին մակարդակ է հայտարարվել՝ մոտելուտ «Ֆրանկլին» փոթորկի պատճառով։ Ցիկլոնը, որը ձեւավորվել է Կարիբյան ծովի վրա, շարժվում է ցամաքով 22 կմ/ժ արագությամբ, քամու արագությունը դրա սահմաններում հասնում է 95 կմ/ժ –ի, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Մասնագետները չեն բացառում, որ մոտակա օրերին, հասնելով ափին, «Ֆրանկլինը» կարող է ձեռք բերել առաջին կատեգորիայի փոթորկի հզորություն։ Այդ կապակցությամբ բնակչությանը խորհուրդ է տրվում զգուշավորություն դրսեւորել ու հետեւել իշխանությունների հաղորդած տեղեկություններին։
2016-ի օգոստոսին Մեքսիկայում «Էրլ» փոթորկի ժամանակ զոհվել էր առնվազն 49 մարդ։ Տարերքի հիմնական հարվածը այն ժամանակ բաժին էր հասել Վերակրուս ու Պուեբլա նահանգներին։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ