Լոնդոնը պատրաստ է Բրյուսելին 40 մլրդ եվրո վճարել Brexit-ի համար
Մեծ Բրիտանիան պատրաստ է Բրյուսելին 40 մլրդ եվրո վճարել Brexit-ի համար, եթե Բրյուսելը համաձայնի քննարկել ֆինանսական կարգավորման այնպիսի հարցեր, ինչպիսին է առևտրային համաձայնագրի կնքումն ապագա գործընկերության մասին գործարքի շրջանակում։
Այս մասին հայտնում է The Sunday Telegraph-ը։
Նրա տվյալներով՝ բրիտանական կառավարության բարձրաստիճան պաշտոնյաները եկել են եզրակացության, որ առաջարկված գումարը հանդիսանում է միակ տարբերակը, որը թույլ կտա Լոնդոնին դուրս գալ ստեղծված փակուղային իրավիճակից Բրյուսելի հետ բանակցությունների ընթացքում։ Բրյուսելի դիրքորոշման համաձայն՝ Լոնդոնը պետք է վճարի 60 մլրդ եվրո, ցածր շեմը 50 մլրդ եվրոյի մակարդակի վրա է, Լոնդոնը հակված է 30 մլն եվրոյին, սակայն ընդունելի գումարը հավասար է 40 միլիարդի՝ ասել է թերթի աղբյուրը։
ԵՄ-ին նման մեծ գումար վճարելու մասին առաջարկը կարող է քաղաքական տարաձայնություններ առաջացնել բրիտանական կառավարությունում։ Brexit-ի կողմնակիցները հազիվ թե համաձայնեն դրան, եթե փոխարենը չլինեն ապագայում ԵՄ-ի հետ աշխատանքային հարաբերությունները, նշում է պարբերականը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ