ԱՄՆ-ն կխստացնի վիզա ստանալու կանոնները
ԱՄՆ վարչակազմը մտադիր է փոփոխություններ մտցնել այն հարցաթերթիկներում, որոնք լրացնում են օտար պետությունների քաղաքացիները՝ ամերիկյան վիզա ստանալու համար փաստաթղթեր ներկայացնելիս, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։
Այս շաբաթվա վերջում Պետդեպարտամենտը պաշտոնապես հայտ է ներկայացրել ԱՄՆ Դաշնային գրանցման ծառայություն՝ խնդրելով հաստատել փաստաթղթի նոր ձեւը որպես մշտական։
Առաջին անգամ հարցաթերթիկի նոր տարբերակը ներկայացվել էր այդ տարվա մայիսին։ Այն պարունակում է լրացուցիչ հարցեր՝ երբեւէ գործածված բոլոր անձնագրերի տվյալների մաիսն, տեղեկություններ սոցցանցերի հաշիվների մասին վերջին հինգ տարիներին, էլեկտրոնային փոստի հասցեները, հեռախոսահամարները, այդ թվում բջջային, նաեւ վերջին 15 տարիների մասին ամբողջական կենսագրական տեղեկություններ՝ այդ թվում աշխատավայրերի ու բոլոր արտասահմանյան ուղեւորությունների մասին։
Այդ տեղեկությունների ներկայացումը կամավոր է, բայց հարցերին պատասխանելու դժկամությունը կարող հանգեցնել մերժման՝ վիզա տրամադրելու հարցում։
Հարցաթերթիկի նոր ձեւը հաստատվել է վարչակազմի կողմից՝ ներգաղթի քաղաքականությունը խստացնելու արշավի շրջանակում։ Պետդեպարտամենտում հրաժարվել են հայտնել, թե որ երկրների քաղաքացիները պետք է տրամադրեն այդ տեղեկությունները։ Ընդ որում պարզաբանել են, որ ընդամենն աշխարհում «լուրջ կասկածանքներ» են առաջացնում ամերիկյան վիզաների ստացման համար տարեկան մոտ 65 000 հայտեր։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ