Պայթյուն ռազմամթերքի պահեստում, կան տասնյակ տուժածներ
Առնվազն 60 մարդ է վիրավորվել երեկ տեղի ժամանակով 16.30-ին Աբխազիայի Պրիմորսկոե ավանի մոտ գտնվող ռազմամթերքի պահեստներում տեղի ունեցած պայթյունից, տեղեկացնում BBC-ն։ Աբխազիայում ՌԴ դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Աբխազիայի պաշտպանության նախարարության պահեստներում ռազմամթերքի պայթյունից տուժել է 60 մարդ։ Նրանցից 27-ը (այլ տվյալներով՝ 35-ը-խմբ.) Ռուսաստանի քաղաքացիներ են, այդ թվում՝ 2 երեխա։
Պրիմորսկոե բնակավայրից մարդկանց տարհանել են։ Տուժածների մի մասը բնակավայրի մոտակայքում ծծմբաթթվային լոգանք ընդունող հանգստացողներ են եղել։
Ժամանակ առ ժամանակ պահեստների տարածքում շարունակում է ռազմամթերք պայթել։
Հիշեցնենք, որ 2008-ի օգոստոսին ռուս-վրացական պատերազմից հետո Աբխազիան անկախություն հռչակեց։ Վրաստանը, սակայն, շարունակում է պնդել, որ այն իր տարածքն է։ ՄԱԿ անդամ պետություններից Աբխազիայի անկախությունը ճանաչել են Ռուսաստանը, Վենեսուելան, Նիկարագուան եւ Նաուրուն։

















































