Դաշնային Անվտանգության ուժերը կալանավորել են «օրենքով գող» Արա Մուրադյանին
ՌԴ-ի Արմավիր քաղաքում կալանավորվել է տեղացի 44-ամյա «օրենքով գող» Արա Մուրադյանը, որը քրեական միջավայրում հայտնի է որպես Արա Արմավիրսկի։ Հայտնի է, որ «օրենքով գողին» կալանավորելու գործողությունները մշակել են Կարսնոդարի մարզի դաշնային անվտանգության ուժերի վարչության ներկայացուցիչները, հաղորդում է «Փրայմ Քրայմը»։
Մեր տվյալներով՝ հուլիսի կեսերին Արան վարչական իրավախախտումների համար կալանավորվել է 15 օրով։ Դրանից հետո նրան խարդախության մեջ են մեղադրել։ Քննչության շահերից ելնելով՝ քրեական գործի մանրամասները դեռ գաղտնի են պահվում։
Հիշեցնենք, որ ծնունդով Արմավիրից, նախկինում դատապարտված Արա Մուրադյանը գողական ընտանիք է ընդունվել 2012 թվականի դեկտեմբերին՝ դառնալով Դեդ Հասանի վերջին «սաներից» մեկը։ Կես տարի անց Կիպրոսում թագադրվել է Սուխումիի գողական կլանի դրածո Դավիթ Ջանգիձեն, նա ինքը՝ Դատո Կրասնոդարսկին։ Նույն տարվա հոկտեմբերին հարաբերություններ պարզաբանելիս Մուրադյանն ու նրան մտերիմը՝ Արմավիրի «նայողը», Ջանգիձեի ներկայությամբ ծեծի են ենթարկվել։ Մուրադյանը պատասխան քայլի չի դիմել։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ