Սեւան Նիշանյանը Հունաստանում քաղաքական ապաստան եւ կեցության իրավունք է ստացել
Ստամբուլահայ հայտնի լեզվաբան Սեւան Նիշանյանը քաղաքական ապաստա է ստացել Հունաստանում: Այս մասին Նիշանյանը գրառում է արել Facebook-ի իր էջում:
«Ես քաղաքական ապաստան եմ ստացել Հունաստանում: Արդեն ունեմ կեցության իրավունքի քարտ»,-գրել է նա:
Նիշանյանը նաեւ նշել է, որ դեռ մի քանի օր առաջ է դիմել Հունաստանի իշխանություններին քաղաքական ապաստան ստանալու համար եւ նախօրեին՝ հուլիսի 26-ին, արդեն ստացել է դրական պատասխան:
Հիշեցնենք, որ Սեւան Նիշանյանը թուրքական դատարանների կողմից 11 տարվա ազատազրկման էր դատապարտվել ապօրինի շինարարության համար։ Այս տարվա հուլիսի 14-ին նա դուրս էր եկել բանտից ու այլեւս չէր վերադարձել: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նա դուրս է եկել նաեւ Թուրքիայի տարածքից:
Նշենք, որ Նիշանյանը միշտ բացահայտ խոսել է Հայոց ցեղասպանության մասին ու աչքի ընկել իր անվախ դիրքորոշումով։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ