Բլոգեր Լապշինն իրեն Իսրայելին արտահաձնելու խնդրագիր է ներկայացրել
Ռուսուսաստանի եւ Իսրայելի քաղաքացի բլոգեր Ալեքսանդր Լապշինը, որին ծանր հանցագործությունների Բաքվի դատարանը հուլիսի 20-ին 3 տարվա ազատազրկման է դատապարտել, իրեն Իսրայելին արտահանձնելու խնդրագիր է ներկայացրել։ Այս մասին «ՏԱՍՍ»-ին հայտնել է բլոգերի փաստաբան Էդուարդ Չերնինը։
«Այսօր ես հանդիպեցի Լապշինին։ Նա իրեն Իսրայել արտահանձնելու խնդրագիր է ներկայացրել»,-ասել է Չերնինը։
Փաստաբանը նաեւ նշել է, որ Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Իսրայելի քաղաքացի Լապշինը դատարանի դահլիճոմ հրաժարվել է դատավճիռը բողոքարկել։
«Իմ պաշտպանյալը երախտապարտ է Ռուսաստանի դեսպանատանը իրեն աջակցություն ցուցաբերելու պատրաստականության համար, եթե նա ցանկանա Ռուսաստան արտահանձնվել։ Բայց նա ցանկանում արտահանձնվել Իսրայել, ինչի հետ կապված խնդրագիր է ներկայացրել»,-հստակեցրել է Չերնինը։
Նրա խոսքով՝ այժմ գործի պետք է անցնի իսրայելական կողմը, որը դրական պատասխանի դեպքում պետք է դիմի Ադրբեջանի արդարադատության նախարարությանը Ընթացակարգի համաձայն՝ դրանից հետո պետք է դատական նիստ տեղի ունենա, որն արտահանձնման որոշում կկայացնի։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ