Իսրայելի ԱԳՆ-ն Էրդողանին խորհուրդ է տվել մոռանալ Երուսաղեմի խնդիրների մասին եւ զբաղվել Թուրքիայի խնդիրներով
Իսրայելի ԱԳ նախարարության մամուլի ծառայությունը մեկնաբանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը, որը վերաբերում է Երուսաղեմին եւ Ալ Աքսա մզկիթին, փոխանցում է NEWSru.co.il-ը:
Իսրայելի ԱԳՆ-ն Թուրքիայի խորհրդարանում Էրդողանի ելույթն անհեթեթ եւ սխալ է համարել: «Նրա համար ավելի լավ կլիներ, եթե զբաղվեր սեփական երկրի խնդիրներով»,- նշված է ԱԳՆ հայտարարության մեջ:
Իսրայելի ԱԳՆ-ն նաեւ հիշեցրել է, որ Օսմանյան կայսրության ժամանակներն անցել են: Երուսաղեմը եղել է, կա եւ կլինի հրեա ժողովրդի մայրաքաղաքը:
ԱԳՆ մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ Թուրքիայի առաջնորդի համար նաեւ նախազգուշացում է պարունակվում. «Նա, ով ապրում է ապակե դղյակում, չպետք է քարեր նետի»:
Ավելի վաղ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խորհրդարանում իր ելույթում բոլոր մուսուլմաններին կոչ է արել այցելել Տաճարի լեռ եւ Ալ Աքսան պաշտպանել այնպես, ինչպես Մեքքան եւ Մեդինան:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ