Մեզ դրանով չեք վախեցնի. Էրդողանը գերմանական մի շարք խոշոր ընկերությունների՝ թուրքական շուկայից դուրս գալու սպառնալիքի մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Արևմուտքը շանտաժի է ենթարկում Թուրքիային և սպառնում, որ գերմանական մի շարք խոշոր ընկերություններ դուրս կգան թուրքական շուկայից, ինչով զգալի վնաս կհասցնեն երկրի տնտեսությանը։ Այս մասին գրում է թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականը։
«Մեզ դրանով չեք վախեցնի։ Այդ համագործակցությունը հիմնված է փոխադարձ շահերի վրա։ Մի ընկերությունը կգնա, մյուսը կգա։ Նրանք հիմա ցանկանում են կենտրոնացնել ուշադրությունը Թուրքիայի վրա, շանտաժի ենթարկել մեզ, բայց նրանք չեն հասել նրան, ինչին ձգտում էին», - ասել է Էրդողանը։
Նա նաև հավելել է, որ Թուրքիայում գործող գերմանական ընկերությունների դեմ Թուրքիայում որևէ հետաքննություն չի տարվում և նրանց աշխատանքը չի խոչընդոտվում։
Հիշեցնենք, որ նախօրեին Թուրքիան հրաժարվել է գերմանական 681 խոշոր ընկերությունների նկատմամբ իր իսկ կողմից առաջադրված մեղադրանքներից, որոնք կապված էին ահաբեկչական կառույցների սատարման հետ։
Գերմանիայի իշխանություններին ուղարկված և Թուրքիայի կողմից ահաբեկչությանն աջակցելու մեջ մեղադրվող 681 գերմանական ընկերությունների անուններով ցուցակը հետ է վերցվել Թուրքիայի կողմից և անվանվել սխալմունք։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ