Դաշնային խորհուրդը Պուտինին առաջարկել է սահմանափակել Լեհաստանի հետ համագործակցությունը
Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհուրդն առաջարկել է նախագահ Վլադիմիր Պուտինին սահմանափակել համագործակցությունը Լեհաստանի հետ, ինչը պայմանավորված է երկրում խորհրդային հուշարձանների ապամոնտաժման մասին ընդունված օրենքով:
Ինչպես նշում է ria.ru-ն, ռուս սենատորներն առաջարկել են հանձնարարել պրոֆիլային գերատեսչություններին ներկայացնել Լեհաստանի Հանրապետության հետ երկկողմ հարաբերությունների տարբեր ոլորտներում սահմանափակիչ բնույթի միջոցառումների հնարավոր սահմանման վերաբերյալ համալիր առաջարկներ:
Նշվում է, որ ռուսական կողմի հնարավոր սահմանափակումները կարող են վերաբերել նաև այն լեհ պատգամավորներին, որոնց նախաձեռնությամբ ընդունվել է խորհրդային հուշարձաններն ապամոնտաժելու մասին, ինչպես նաև կոմունիզմի կամ մեկ այլ տոտալիտար կառավարման ձևի քարոզչությունն արգելող օրենքը:
Աղբյուրը հիշեցնում է, որ ավելի վաղ Դաշնային խորհուրդը հայտարարել էր, որ Լեհաստանում խորհրդային հուշարձանների ապամոնտաժման մասին օրենքը խախտում է Բարեկամության մասին պայմանագիրը։

















































