Թրամփը սատարում է պատժամիջոցների ռեժիմի պահպանումը՝ Ռուսաստանի, Իրանի և Հյուսիսային Կորեայի դեմ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սատարում է պատժամիջոցների ռեժիմի պահպանումը՝ Ռուսաստանի, Իրանի և Հյուսիսային Կորեայի դեմ, և մտադիր չէ վերացնել սահմանափակումներն այդ երկրներում: Այս մասին հաղորդում է Սպիտակ տան մամուլի քարտուղարի առաջին տեղակալ Սառա Սանդերսը:
Ըստ նրա, հաշվի առնելով Կոնգրեսի կողմից նոր սահմանափակող միջոցառումները, նախագահը ցանկանում է համոզվել, որ դրանք կարող են Միացյալ Նահանգների համար «լավ գործարք» հանդիսանալ:
«Նախագահն արդեն խոսել է երեք երկրների դեմ պատժամիջոցների պահպանման իր աջակցության մասին և մտադրություն չունի վերացնել դրանք: Միևնույն ժամանակ նա ուզում է համոզվել, որ մենք կատարում ենք հնարավոր լավագույն գործարքն ամերիկյան ժողովրդի համար», - ասել է Սանդերսը, լրագրողների խնդրանքով մեկնաբանելով ԱՄՆ ղեկավարության՝ Իրանի, Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի դեմ կոշտ պատժամիջոցներ նախատեսող նոր օրինագիծը:
Ակնկալվում է, որ նոր օրինագծի շուրջ քվեարկությունը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում տեղի կունենա երեքշաբթի օրը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ