Նիկոլը գնում է արկածախնդրության
Դատախազությունը մերժել է գործ հարուցել ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանի դեմ հարձակման փաստով։ Դատախազության այս որոշմանը կարելի էր անգամ թեթեւ մոտենալ, եթե ...
Օրեր առաջ երկու երիտասարդ քայլ արեցին դատավոր Աննա Դանիբեկյանի կողքով, նրան մի քանի հարց ուղղեցին, առանց վիրավորելու եւ արժանապատվությունը խոցելու։
Երկու երիտասարդները ոչ միայն ձերբակալվեցին, այլ նաեւ կալանավորվեցին։
Այս քայլով, նմանատիպ քայլերով Նիկոլ Փաշինյանը գնում է բացարձակ արկածախնդրության՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով։
Նիկոլ Փաշինյանն ի լուր աշխարհի հայտարարում է՝ արդարադատությունն այդ ես եմ։
Ի դեպ, նա շատ լավ գիտակցում է, որ Ռոբերտ Քոչարյանին ապօրինաբար կալանքի տակ պահելով, հարձակում սկսելով ՍԴ նախագահի եւ հենց ՍԴ-ի դեմ, պատժելով Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու որոշում կայացրած դատավորներին, ձերբակալելով Հրայր Թովմասյանի սանիկներին, կոչ անելով շրջափակել դատարանները, կալանավորելով Աննա Դանիբեկյանի կողքով քայլ արածներին եւ մերժելով գործ հարուցել Ալվինա Գյուլումյանի դեմ հարձակում իրականացնողների նկատմամբ, միավորներ է հավաքում հանրության առավել անկիրթ եւ անպատասխանատու զանգվածի՝ իր ընտրազանգվածի մոտ։
Նիկոլ Փաշինյանը շտապում է թիկնապահ հատկացնել Աննա Դանիբեկյանին, երբ դրա կարիքը չկա, բայց այդպես էլ ոչինչ չարեց պարբերաբար խուժանի հարձակմանը ենթարկվող կաթողիկոսի անվտանգությունն ապահովելու համար։
Սա նոր, այսպես կոչված նոր Հայաստանն է, որից ստալինաբերիական վարչախմբի նամշահոտն է գալիս։
Հակոբ Ասատրյան
Top- News.am


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից