Օճառն անպակաս էր. ես այդ նախարարների տեղը լինեի, ամոթից գետինը կմտնեի ու մի հրաժարականի դիմում կգրեի
Սեւակ Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Կառավարության նիստում օճառն անպակաս էր:
Գործադիրը քննարկում էր կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառումը, որով աջակցություն է տրամադրվում զբոսաշրջային ոլորտին։
Խոսեցին, քննարկեցին, հետո անդրադարձան խախտում կամ ենթադրյալ խախտում իրականացրածնողներին ու այդ դեպքում գումարի վերադարձին և այլն։ Նիկոլ Փաշինյանը ինչ-որ տնտեսական բացթողում բարձրացրեց էդ ծրագրից բխող, ու պարզվեց, որ ՊԵԿ նախագահը, էկոնոմիկայի նախարարը, մասնագետներն էդ տնտեսական «մանրուքները» չէին հաշվել, ու ամեն մեկն իր հերթին՝ շնորհակալություն, պարոն վարչապետ, որ ճիշտ դիտողություն արեցիք և այլն։ Ստացվեց՝ տնտեսական բլոկը ղեկավարողները էդ հսկայական ծրագիրը կազմել են էնպիսի սխալներով, որ տնտեսությունից կիլոմետրերով հեռու Փաշինյանը հանկարծ ամեն ինչ իր տեղը դրե՞ց։ Ես էդ նախարարների տեղը լինեի, ամոթից գետինը կմտնեի ու մի հատ էլ A4 ֆորմատի թղթի վրա հրաժարականի դիմում կգրեի։
Ընդհանրապես, իմ աչքին արդեն ձևական են կառավարության նիստերն ու քննարկումները։ Կարծում եմ, ներսում երկար-բարակ քննարկում են ունենում, ու մի կարևոր դիտարկում էլ պայմանավորվում են, որ հնչեցնի վարչապետը։ Քչերն են, որ չեն սիրի խելացի երևալ մանավանդ էն հարցերում, որից բացարձակ գլուխ չեն հանում։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանական պատվիրակությունը Դոհայում բանակցություններ է վարել Կատարի միջնորդների հետ
Հանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվություն
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում