Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մանչեսթեր Սիթին 3:2 հաշվով առավելության հասավ ՌԲ Լայպցիգի նկատմամբ Կառավարությունը հաստատեց 63–72 տարեկան քաղաքացիների բիզնես նախաձեռնությունների աջակցության ծրագիրը ՊԵԿ-ը հրապարակել է 2026 թվականի երրորդ եռամսյակի համառոտագիրը Մեկ հանդիպման ընթացքում՝ 53 կարմիր քարտ Այնտեղ մի շատ կարևոր անձ պակասում էր. վարչապետը՝ ընդդիմադիրների հավաքի մասին Ռաֆինյայի հետ պայմանագիրը երկարաձգվելու է Անվավեր է ճանաչվել մանկապարտեզի օտարման գործընթացը Հայաստանի երեք համալսարանում կներդրվի ֆիզիկական արհեստական բանականության կրթական նոր ծրագիր Վենսը փորձում է օգտագործել պարտությունը ընտրություններին նախապատրաստվելու համար. Fox News Էրդողանը նոյեմբերի 8-ին կմեկնի Ադրբեջան Swift տիեզերական աստղադիտակը դուրս է եկել ուղեծրից և այրվել Երկրի մթնոլորտի վերին շերտերում Կոմոն Բոլար-Դելելիս մարզադաշտում 9:1 հաշվով պարտության մատնեց Լանսին

Մանչեսթեր Սիթին 3:2 հաշվով առավելության հասավ ՌԲ Լայպցիգի նկատմամբԿառավարությունը հաստատեց 63–72 տարեկան քաղաքացիների բիզնես նախաձեռնությունների աջակցության ծրագիրըՊԵԿ-ը հրապարակել է 2026 թվականի երրորդ եռամսյակի համառոտագիրըՄեկ հանդիպման ընթացքում՝ 53 կարմիր քարտԱյնտեղ մի շատ կարևոր անձ պակասում էր. վարչապետը՝ ընդդիմադիրների հավաքի մասինՌաֆինյայի հետ պայմանագիրը երկարաձգվելու էԱնվավեր է ճանաչվել մանկապարտեզի օտարման գործընթացըՀայաստանի երեք համալսարանում կներդրվի ֆիզիկական արհեստական բանականության կրթական նոր ծրագիրՎենսը փորձում է օգտագործել պարտությունը ընտրություններին նախապատրաստվելու համար. Fox NewsԷրդողանը նոյեմբերի 8-ին կմեկնի ԱդրբեջանSwift տիեզերական աստղադիտակը դուրս է եկել ուղեծրից և այրվել Երկրի մթնոլորտի վերին շերտերումԿոմոն Բոլար-Դելելիս մարզադաշտում 9:1 հաշվով պարտության մատնեց ԼանսինՄաքսային մարմնի հետ հաղորդակցության և հետադարձ կապի ապահովում՝ շուրջօրյա և աշխատանքային ռեժիմներովՊետք չի լինել մի տեղ, որտեղ ոչ դու ես ուզում, ոչ մյուսները. Միրզոյան Նոյեմբերի 8-ի երեկոյան հանրապետության մեծ մասում ձյուն կտեղա2027 թվականին Եվրամիության անդամակցության հայտ ներկայացնելը կարող է իրատեսական լինելՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված ենԵթե 64 միլիարդ չարաշահում է, ի՞նչ կապ ունի Ալիևը այդտեղ. Նիկոլ ՓաշինյանՈւշիի հատվածում 9 մարդու կյանք խլած ողբերգական վթարի հատվածը եղել է պատշաճ գծանշված. ՏԿԵ նախարարԱնթալիա մեկնելու պլաններ ունեմ՝ մասնակցելու COP-ինՀուսով եմ՝ ՌԴ-ի մեր գործընկերների հետ կհաջողվի առողջացնել մեր հարաբերությունները. ՄիրզոյանԿվերականգնվի Աբովյան համայնքի սեփականության իրավունքը Աբովյան բնակավայրի թիվ 7 մանկապարտեզի նկատմամբՌեալը 3:2 հաշվով կամային հաղթանակ կորզեց Աթենքի ԱԵԿ-իցՓաստաբանը խուզարկության ժամանակ օտարերկրյա վստահորդից 820 հազար դրամ է հափշտակելՍաուդական ուժերի օդային հարվածների հետևանքով զոհվել են կանայք և երեխաներԱնվտանգության ստեղծում, որը կերաշխավորի, որ հակամարտությունն այլևս չի կրկնվիՉունեմ դիտարկում, հավաքն ասում է ինքն իր մասին. Փաշինյանը՝ հայաստանյան ընդդիմադիր ուժերի համախմբման մասինՄենք աջակցում ենք վրաց ժողովրդին և նրա՝ Եվրամիության մաս լինելու ձգտմանը. Կայա ԿալասԵրևանի պետական բժշկական համալսարանի Հերացի ավագ դպրոցից օտարված տարածքը վերադարձվեց 19 տարի անցՄեր հեռանկարում Հայաստանի անդամակցությունն է Եվրամիությանը. ՄիրզոյանՄեկ առողջություն, մեկ ապագաՀավատում եմ, որ կարող ենք հասնել ցանկալի արդյունքիԿանխվել է հրդեհի տարածումը․ ՆԳՆՂրղզստանը քննարկում է էներգետիկ ըմպելիքների արտադրության ու ներմուծման արգելքի հարցըՌոբոտաշինության և ԱԲ ուղղությամբ նոր բուհական կրթական ծրագրերի ընդունելությունը նախատեսվում է սկսել 2027 թվականիցՎարչապետը պատասխանում է լրագրողների հարցերին (տեսանյութ)Իրազեկում․ ՀայՓասի գրասենյակների ծառայություններ, արտերկրում գտնվող անձանց դիմումներ Ֆրանսիայում կիբեռհարձակման հետևանքով խափանվել են արյան բանկերի սառնարաններըԻրանի հետ հակամարտությունը կավարտվի, երբ ես դա ցանկանամ. ԹրամփՄենք ցանկացած պահի կարող ենք ունենալ Հայաստան-Թուրքիա սահմանների բացումԿԳՄՍ նախարարը և Պեդրո Դիասը քննարկել են սպորտի ոլորտում համագործակցության հնարավորություններըՀռոմի պապ Լևոն XIV-ն ընդունել է աշխարհահռչակ երաժիշտ Բոբ ԴիլանինԹրամփը կարծում է, որ իրեն մոլորեցրել են Իրանի դեմ պատերազմի հարցում. CNNԴեմոկրատների հաղթանակը վտանգի տակ է դրել Թրամփի բազմամիլիարդ նախագծերը. AxiosՄեր հանձնառությունն է՝ րոպե առաջ հնարավոր դարձնել Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը. Արարատ ՄիրզոյանԳլխավոր դատախազը բավարարել է Տաջիկստանի միջնորդությունը. մեղադրվող անձը հանձնվել է Տաջիկստանի իրավասու մարմիններինԳագիկ Ծառուկյանի կալանքը երկարաձգվեց 3 ամսովՎերականգնվել է Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի սեփականության իրավունքը 18 հողամասի նկատմամբՍամվել Կարապետյանը կալանավորվեց մեկ ամսովՅաննինայի Առևտրի պալատի նախագահը գործարարների հետ կայցելի Հայաստան
Կարծիք

ՀՀ իշխանությունը անօդաչու սարք է, որի թիրախը Արցախի հերոսներն են. Արամ Հարությունյան

Այն, որ Մարգարիտա Սիմոնյանը հստակ դիրքորոշում ուներ Հայաստանի իշխանությունների նկատմամբ, դա վաղուց է հայտնի, դեռ 2018 թվականին, երբ նա պարզել էր, որ Հայաստանում իշխանական թիմի ներկայացուցիչները սեմինարներ են անցկացնում, թե ինչպես կարելի է Ռուսաստանում իշխանափոխություն իրականացնել: Այս մասին այսօր՝ հուլիսի 23-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը՝ խոսելով հայ-ռուսական հարաբերությունների, Ռուսաստանից եկող ազդակների, սահմանային լարվածության մասին:

«Բացի այդ մենք միշտ տեսել ենք, որ եւ´ Պուտինի շուրթերով, եւ´ Լավրովի, մի քանի անգամ այս իշխանությունների պահվածքի հետ կապված հստակ ասվել է, բայց Մարգարիտա Սիմոնյանի ասածը ամփոփումն էր այդ ամենի, իհարկե ավելի կոնկրետ տոնայնությամբ էր»,- ասաց Արամ Հարությունյանը:

Շարունակելով խոսել լրագրող, RT–ի եւ նրա գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի վերջին օրերի հայտարարությունների մասին, Արամ Հարությունյանը ասաց. «Նկատի ունենալով իր դիրքն ու մասնագիտական ազդեցությունը, հասկանալի է, բայց մի բան պարզ է, որ Մարգարիտա Սիմոնյանը այն մարդը չէ, որն աներ մի քայլ՝ չմտածելով որ Կրեմլից կարող են վատ ընդունել դա: Բայց անցավ ժամանակ եւ այնտեղից ոչ մի վատ արձագանք չեղավ: Մարգարիտա Սիմոնյանի ասածը հստակ է, քանի որ այս իշխանությունը առաջին օրվանից երեք խնդիր է դրել իր առաջ, դա հակառուսականությունն է, նրանց բազաններն այստեղից հանելը, հարաբերությունները փչացնելը»:

Հարությունյանի խոսքով՝ բանն անգամ հասել է նրան, որ իշխանության ներկայացուցիչները եւ նրանց սատարողները հայտարարում են, որ Հայաստանը տարածաշրջանում ունի 3 թշնամի՝ Թուրքիա Ադրբեջան եւ Ռուսաստան. «Մենք հասկանում ենք, որ իշխանության թիմում կան մարդիկ, այդ թվում նաեւ Նիկոլ Փաշինյանը, որոնք վարում են հակառուսական քաղաքականություն, Փաշինյանի ամբողջ կենսագրությունն է հակառուսական»:

Հարությունյանը նշում է, որ Ռուսաստանը սկզբում ուզում էր հասկանալ, թե ինչ քաղաքականություն է վարում նոր իշխանությունը, թեեւ ամենասկզբից էլ գիտեր նրանց քաղաքականության մասին:

Արամ Հարությունյանը ասում է, որ դեռ ամենասկզբից իշխանության գալուց հարձակում եղավ ՀԱՊԿ-ի վրա, փորձեցին վարկաբեկել գլխավոր քարտուղարին:

«Մարգարիտա Սիմոնյանի ասածը ամփոփումն էր Հայաստանի ընդդիմադիր ներկայացուցիչների, ուղղակի տարբեր տոնայնությամբ ու ձեւով ասված:

Այդ հարաբերությունները աննախադեպ վատ են:

Բայց Ռուսաստանը երբեք մի անհավասարակշիռ մարդու համար չի վտանգի իր շահերը: Իր զսպվածությունը շատ անգամ պայմանավորված է հենց դրանով, բայց այսօր Հայաստանի իշխանությունը անօդաչու սարք է, որի թիրախը նորից Արցախի հերոսներն են, ռուսական հարաբերությունները, տեսնում ենք, որ այս նրանք ամեն դեպքում փորձում են նաեւ սադրելով փչացնել հարաբերությունները»,- ասաց Արամ Հարությունյանն ու հավելեց, որ Ռուսաստանը մեկ օրվա պետություն չէ, կամ մի քանի տարվա, նրանք լուրջ փորձագետներ ունեն. «Վլադիմիր Պուտինի կողքին շատ խելոք ու պրոֆեսիոնալներ կան, որոնք գիտեն Նիկոլ Փաշինյանի ցանկացած քայլ»:

Անդրադառնալով Տավուշում սահմանային լարվածությանը եւ այս օրերին գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի կատարած գործողություններին, նա նշեց.

«Զավեշտական է, երբ Նիկոլ Փաշինյանը Գրիգորի Խաչատուրովի հորը դատում է, իսկ Գրիգորի Խաչատուրովը այս օրերին պաշտպանում է Փաշինյանի ծնողներին:

Հասկանում ենք, որ գործ ունենք մարդու հետ, որի դահիճն իր ներսում է, նա ինքն իրեն տանում է դեպի կործանման, այսինքն քաղաքական ինքնասպանություն է գործում եւ համոզված եմ, որ այդ ժամանակը շատ շուտ է գալոց, նա 2021 թվական չի հասնելու»: