Կա մի սահման, որից հետո զսպվածությունը դադարում է առաքինություն լինելուց. Վլադիմիր Մարտիրոսյան
«Մեկ Հայաստան» կուսակցության փոխնախագահ Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Լավ բութ-բութ, բայց էսքաաաան բութ: Լսե՛ք, դուք իրավիճակը դժոխային եք որակում և ասում, որ այլևս հասել եք եզրին, հնարավորություն չունեք ծանր հիվանդներին բուժօգնություն տրամադրելու: Հասկացանք, բայց դա ասելուց հետո նորից անցնում եք ոչ թե այդ խնդրի լուծման և ձեր կանխարգելիչ որոշումների, հստակ քայլերի ներկայացմանը, այլ սանիտարա-հիգիենիկ լիրիկական ֆլեշմոբի:
Հասկանալի է, որ ձեր հանցավոր բթությունը առաջինը ձեզ է վնասում, բայց արդեն կյանքերի մասին է խոսքը, իսկ դուք խոսում եք ինչ որ «հակահամաճարակային տոտալ շարժման մասին», որը պետք է «տոտալ աջակցություն ցուցաբերի կառավարությանը իր հակահամաճարակային քայլերի մեջ»: Ամենամեծ աջակցությունը հենց ձեզ քննադատելն է, ինչից դուք եզրակացություններ եք անում և փորձում շտկել ձեր սխալները (մետրոյի աղջկա նկարի օրինակը վկա):
Դուք ո՛չ Իտալիայից, ո՛չ այլ երկրներից լավը (էլ չասեմ խելոք) առավել ևս «հպարտ» կառավարիչներ կամ ղեկավարներ չեք: Խնդրե՛ք օգնություն թե՛ Չինաստանից, թե՛ այլ երկրներից, որոնք արդեն բժիշկների մոբիլ խմբեր տրամադրելու և մասնագիտական բժշկական ծառայություններ մատուցելու և ծանր պացիենտների հետ աշխատանքի փորձ ունեն: Մեր հայրենակից բժիշկները արդեն գտնվում են թե՛ հոգեբանական և թե՛ ֆիզիկապես ծանր բեռի տակ: Սթափվե՛ք, մասնագետ բժիշկների կարիք կա արդեն, նրանք պետք է փորձեն կյանքեր փրկել և գոնե ժամանակավորապես քիչ թե շատ փոխարինեն մեր բժիշկներին:
Մի կողմ դրեք վախը, որ օգնություն խնդրելը քաղաքականապես կշահարկվի և ձեր ռեյտինգին կվնասի, դա այլևս 20-րդական հարց է: Ռեյտինգ գոյություն չունի և դրա մեղավորը բացառապես ձեր արդեն հանցավոր բնույթի բթությունն է և գեղջկական աֆերիստությունը: Հակաքարոզչության դեմ պայքարը դուք դնում եք այսպես կոչված «հակահամաճարակային տոտալ շարժման» վրա մոռանալով, որ ձեր քաղաքական գոյաբանության միակ հիմքը և աղբուրը եղել և շարունակում է մնալ հենց հակաքարոզչությունը: Դա է նաև պատճառը, որ սարսափում եք դրանից: Բավ է, ձեր կակիստոկրատ բնույթն արդեն անտանելի է դառնում:
P.S. Կա մի սահման, որից հետո զսպվածությունը դադարում է առաքինություն լինելուց:
Էդմունդ Բյորք»:


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Հանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվություն
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Իրանական պատվիրակությունը Դոհայում բանակցություններ է վարել Կատարի միջնորդների հետ