ԵԱՀԿ ՄԽ-ն Ադրբեջանի ղեկավարությանը կոչ է արել խուսափել հետագա էսկալացիայից
ԵԱՀԿ ՄԽ համանախագահների տարածաշրջան կատարած վերջին այցի գլխավոր նպատակն էր քննարկել կողմերի դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացքում հետագա քայլերի վերաբերյալ՝ Մոսկվայում նախարարների մակարդակով կայացած եռակողմ հանդիպումից հետո, նաեւ քննարկել ընդհանուր իրավիճակը հակամարտության գոտում։ Այս մասին ասվում է համանախագահներ Իգոր Ստեպանովի, Ստեֆան Վիսկոնտիի ու Ռիչարդ Հոուգլանդի հայտարարության մեջ, որն արվել է հունիսին տարածաշրջան կատարած այցելության արդյունքներով։
Հայտարարության մեջ նշվում է, որ միջնորդները հանդիպել են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ Երեւանում ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ՝ Բաքվում։ Երկու մայրաքաղաքներում էլ անցկացվել են նաեւ խորհրդակցություններ արտաքին գործերի ու պաշտպանության նախարարների հետ։ Համանախագահները նաեւ մեկնել են Լեռնային Ղարաբաղ հունիսի 12-ին , որպեսզի հանդիպեն դե ֆակտո իշխանությունների հետ ու այցելել են Լեռնային Ղարաբաղի շուրջ մի շարք տարածքներ, այդ թվում Զանգելանը, Կուբաթլին, Լաչինը ու Քելբաջարը։ Բաքվում նրանք նաեւ հանդիպել են Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի հետ։
Միջնորդները նշում են, որ Բաքվում բանակցությունների ընթացքում իրենք խորը մտահոգություն են հայտնել հրադադարի վերջին խախտումների կապակցությամբ, ինչը շփման գծում հանգեցրել է զոհերի՝ Ադրբեջան իրենց այցելության նախօրեին։ «Նրանք դիմել են Ադրբեջանի ղեկավարությանը՝ կոչ անելով խուսափել հետագա էսկալացիայից։ Համանախագահները նույն ուղերձն են հասցեագրել նաեւ Հայաստանի ղեկավարությանը ու Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո իշխանություններին։ Նրանք կողմերին կոչ են արել դիտարկել այն միջոցառումները, որոնք կհանգեցնեն լարվածության նվազմանը շփման գծում ու Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ միջազգային սահմանին»,- ասվում է հայտարարության մեջ։
Երկու մայրաքաղաքներում էլ համանախագահները կողմերին կոչ են արել նորից միանալ բանակցություններին՝ բարեխղճորեն, ըստ էության ու քաղաքական կամքով։ Նրանք շեշտել են, որ դա է կայուն խաղաղություն ապահովելու միակ միջոցը տարածաշրջանի բնակիչների համար, որոնք սպասում են ու արժանի են առաջխաղացման ղարաբաղյան կարգավորման գործընթացում։ Նախագահները մտադրություն են հայտնել վերսկսել քաղաքական երկխոսությունը՝ փորձելով փոխզիջումային լուծում գտնել՝ կարգավորման առավել վիճակահարույց հարցերի շուրջ։
Հայտարարության մեջ նշվում է, որ հուլիսի 3-ին միջնորդները կմեկնեն Վիեննա, որտեղ ՄԽ-ին կտեղեկացնեն իրենց այցելության մասին։ Նրանք նաեւ ծրագրում են շուտով հանդիպել Ադրբեջանի ու Հայաստանի ԱԳ նախարարների հետ, որպեսզի քննարկեն գալիք աշխատանքների պայմանները։


















































«Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը Հայաստանի գլխավոր առաջնահերթությունն է». Ռուբեն Ռուբինյան
Արցախի ՊԲ հրամանատարի ղեկավարությամբ անցկացվել է հավաք-խորհրդակցություն
«Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար հստակ ժամկետներ չենք դնում». Զախարովա (տեսանյութ)
Արցախի Զինված ուժերը կհամալրվեն ժամանակակից զինտեխնիկայով. Բակո Սահակյան
Բակո Սահակյանը մի շարք օրենքներ է ստորագրել
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում