Մեկ օրում Միջերկրական ծովում 2500 ներգաղթյալի են փրկել
Իտալական առափնյա ծառայության տվյալներով` Միջերկրական ծովում ուրբաթ գիշերն ավելի քան 2500 փախստական է փրկվել:
Ինչպես տեղեկացնում է DW.com-ը, նրանց մեծամասնությունը գտնվել են այնպիսի նավակներում, որոնցով անհնար կլիներ ինքուրույն կտրել-անցնել ծովը: Օրվա ընթացքում 18 փրկարարական գործողություն է կատարվել, որոնք շարունակվել են նաև գիշերը:
«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային հումանիտար կազմակերպությունն իր թվիթերյան էջում տեղեկացրել է, որ երեկոյան իրենց վախեցած մարդկանցով լի ռետինե նավակ են հայտնաբերել: Իտալացի փրկարարներից բացի մարդկանց որոնումներով զբաղվում են Frontex արտաքին սահմանների հսկողության եվրոպական գործակալությունն ու իտալացի զինվորական նավաստիները:
Միգրացիոն հարցերով միջազգային կազմակերպության տվյալներով`տարեսկզբից Միջերկրական ծովը հատելու փորձի ժամանակ ավելի քան 1800 մարդ է զոհվել:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է